Ջրաշեն (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջրաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Արտաշատի շրջան և Երևանի գավառ | |
Հիմնադրված է | 1914 թ. | |
Մակերես | 7,43 կմ² | |
ԲԾՄ | 935 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1607[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ջրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 16 կմ հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1914 թվականին։ Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյի և Սալմաստի գավառներից։ Նախկինում ունեցել է Ջրաշեն Ներքին, Ջրաշեն Նոր անվանումները։ Ջրաշեն է վերանվանվել 1950 թվականին։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 935 մ բարձրություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 1914 | 1922 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 187 | 373 | 463 | 583 | 1272 | 1473 | 976 | 1792 | 1800 | 1607[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 387 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 648 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 294 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 77 հա և 80 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 172 հա։ Կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
-
Արարատի մարզ Ջրաշեն գյուղի գյուղապետարան
-
Արարատի մարզ Ջրաշեն գյուղի բուժկետ
-
Արարատի մարզ Ջրաշեն գյուղի Ս․ Քոլոզյանի միջնակարգ դպրոց
-
Արարատի մարզ Ջրաշեն գյուղի զոհված հերոսներին նվիրված հուշակոթող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջրաշեն Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշեն (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|